Վահան Պապայան
Վահան Պապայան | |
---|---|
Ծնվել է | 1860 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1927 |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Թուրքիա |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր և թարգմանիչ |
Վահան Պապայան (1860, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1927, Կոստանդնուպոլիս, Թուրքիա), հայ դերասան, ռեժիսոր, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Այստեղ նաև առաջին անգամ բեմ է բարձրացել։ 1880 թվականից խաղացել է Հակոբ Վարդովյանի թատերախմբի բեմադրած հայերեն և թուրքերեն ներկայացումներում[1]։ Շատ է շրջագայել, ելույթներ է ունեցել մի շարք հայաշատ քաղաքներում։
1908 թվականի Սահմանադրության ընդունումից հետո վերադարձել է Պոլիս։
Մահացել է 1927 թվականին, Կոստանդնուպոլսում։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմական գործունեությունն սկսել է Հ. Վարդովյանի խմբում։
1886 թվականից անդամակցել է Սկյուտարի Երիտասարդաց միության թատերախմբին։
Սիրանույշի ղեկավարությամբ 1891 թվականին մեկնել է Բուլղարիա` մասնակցելու հյուրախաղերի, և մնացել է այնտեղ։ Իր նախաձեռնությամբ Վառնայում ստեղծել է «Վեսելո» (Զվարթ), իսկ ավելի ուշ` «Նադեժդա» (Հույս) թատերախմբերը, որոնց հետ հայերեն ու թուրքերեն ներկայացումներ է բեմադրել Բուլղարիայի քաղաքներում[2]։
Վահան Պապայանը բեմադրել է «Կոմս Մոնտե Քրիստո», «Օթելո» ներկայացումները, խաղացել է Օթելլյոի դերը և մի շարք այլ դերեր։
1904-1907 թվականներին Վահան Պապայանը Ա. Պենկլյանի հետ միասին խումբ են կազմել, բեմադրելով տարբեր պիեսներ և ելույթ ունենալով Վառնայում, Կահիրեում։ 1908 թվականից Վահան Պապայանը բեմական կյանքը շարունակել է Կ. Պոլսում։
1920 թվականից եղել է «Կիլիկյան» դրամատիկական, իսկ 1922 թվականից` «Արևելյան» թատերական խմբերում։
Ներկայացումներ, դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կոմս Մոնտե Քրիստո» (բեմադրիչ)
- «Օթելլո» (բեմադրիչ, նաև` խաղացել է Օթելլոյի դերը)
- «Վահան Մամիկոնյան»
- «Վարժապետին աղջիկը»` վարժապետ
- «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»` Հոր-հոր աղա
- այլ դերեր